Ռոդրիգոն խոստովանել է, որ իրեն զայրացրել է «Ոսկե Գնդակի» հավակնորդների մեջ չլինելու հանգամանքը

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռոդրիգոն խոստովանել է, որ իրեն զայրացրել է 2024 թվականին «Ոսկե Գնդակի» համար պայքարող 30 ֆուտբոլիստների ցուցակում չընդգրկվելը։

Սեպտեմբերի 4-ին France Football ամսագիրը հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները։

«Ես տխուր էի, քանի որ կարծում եմ, որ արժանի էի այնտեղ լինելու: Չեմ ցանկանում խլել այն ֆուտբոլիստներից, ովքեր հայտնվեցին ցուցակում, բայց կարծում եմ, որ կարող եմ հայտնվել լավագույն 30-ի մեջ: Սա անակնկալ էր… Բայց ես շատ բան չեմ կարող անել, ես չեմ որոշում կայացնում»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։