«Ռոնալդուն կխաղա այնքան ժամանակ, քանի դեռ չի խփել իր 1000-րդ գոլը»․ Բրունու Ֆերնանդեշ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը Ազգերի Լիգայի Շոտլանդիայի դեմ խաղից հետո (2:1) խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի մասին։

Ռոնալդուն հաղթական գոլը խփեց 88-րդ րոպեին երկրորդ խաղակեսի սկզբում փոխարինման դուրս գալուց հետո։ 39-ամյա հարձակվողի համար սա 901-րդ գոլն է պրոֆեսիոնալ կարիերայում։

«Այս խաղը իդեալական չէր, բայց միշտ հաճելի է գոլ խփել ազգային թիմի կազմում և հաղթել ծննդյանդ օրը:

Ռոնալդո՞ւն։ Նա միշտ ազդում է խաղի վրա՝ անկախ նրանից՝ նա մեկնարկային կազմում է, թե դուրս է գալիս փոխարինման: Մարզիչն ասաց, որ բոլորը մեծ ազդեցություն են ունեցել խաղի վրա, սակայն Կրիշտիանուն գոլի հեղինակ է դարձել։ Երեք օր առաջ նա խփեց իր 900-րդ գոլը, այս խաղում խփեց 901-րդը։ Եվ նա կավարտի կարիերան, երբ կխփի 1000-րդ գոլը, ահա թե ինչ է նրա ծրագրերում»,- Բրունու Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում A Bola-ն։