Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Տրանսֆերը կարող է կայանալ հաջորդ մրցաշրջանից առաջ:
Ինչպես հայտնում է Defensa Central-ը, Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել Հոլանդին մեկ պայմանով՝ ակումբը պետք է բաժանվի բրազիլացի վինգերների զույգից՝ Վինիսիուս Ժունիորից կամ Ռոդրիգոյից։
Նշվում է, որ անձամբ Էրլինգը դրական է վերաբերվում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հեռանկարին։ Մադրիդի մարզչական շտաբը ցանկանում է հարձակման գծում ստեղծել Մբապպե-Հոլանդ զույգ։