Հայտնի է Դանի Օլմոյի վնասվածքի լրջությունը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանիել Օլմոն կվերականգնվի Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ հանդիպմանը։

Օլմոն Իսպանիայի հավաքականի կազմում փոխարինվել է Ազգերի Լիգայի Սերբիայի հետ հանդիպման (0:0) վերջին րոպեներին։ Կիսապաշտպանը ծնկին հարված է ստացել։ Բուժզննման արդյունքներով հոդի վնասվածք չի հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 26-ամյա իսպանացին կկարողանա մասնակցել «Ժիրոնայի» դեմ հանդիպմանը։