Մարկուս Ռեշֆորդը որոշել է ժամանակավորապես հեռանալ սոցիալական ցանցերից

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը հայտարարել է, որ որոշ ժամանակով հեռանում է սոցիալական ցանցերից։

«Ժամանակն է մի քանի շաբաթով հեռանալ սոցիալական ցանցերից: Նախատեսում եմ հանգստանալ և հոգեպես վերականգնվել թե՛ իմ, թե՛ թիմի համար բարդ մրցաշրջանից հետո։

Շնորհակալ եմ երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ դժվարին ժամանակաշրջանում»,- գրել է Ռեշֆորդը։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։