Հայտնի է, թե երբ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի ՝ 59-ամյա գերմանացի մասնագետը վաղը կժամանի Բարսելոնա, իսկ չորեքշաբթի օրը պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։

«Բարսելոնայի» պայմանագիրը Ֆլիկի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը: