Կառլո Անչելոտտին պատմել է, թե ինչ է անելու Չեմպիոնների Լիգայի եզրափակչի օրը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է այն մասին, թե ինչպես է անցկացնելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի օրը։ Հունիսի 1-ին Մադրիդի «Ռեալը» «Ուեմբլիում» կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

«Ես սիրում ուտել սաղմոն և մակարոնեղեն. Իսկ հետո մի ժամ էլ կքնեմ, եթե կարողանամ։ Մինչ թիմի զրույցը սիրտը սկսում է բաբախել րոպեում 120 զարկ արագությամբ, և դա շարունակվում է մինչև խաղի սկիզբը, հետո այն վերադառնում է իր բնականոն ռիթմին:

Մենք կենտրոնանալու ենք հարձակողական և պաշտպանական աշխատանքի վրա: Կարևոր է հստակ պատկերացում ունենալ, թե ինչ անել: Ես պետք է խաղացողներին տեղեկատվություն տամ, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ անել:

Նրանց համար սա սթրեսից ազատվելու լավագույն միջոցն է, չես մտածում այլ բաների մասին, որոնք կարող են քեզ հոգնեցնել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։