Ժոան Լապորտա. ««Բարսելոնայի» նախագահ լինելը շատ դժվար է»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ իր համար դժվար է ակումբում ղեկավար պաշտոնում աշխատել։

««Բարսելոնայի» նախագահ լինելը շատ դժվար է։ Բոլոր որոշումները, որոնք կայացվում են, ուղղված են միայն ակումբի օգտին»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ օրերս «Բարսելոնայի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից ազատել էր Չավի Էրնանդեսին։