Հայտնի է, թե որքան գումար կվաստակեն Ամերիկայի գավաթի մասնակից թիմերը

Ամերիկայի գավաթի մրցանակային գումարը կկազմի ռեկորդային՝ 72 միլիոն դոլար: Այս տարի մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 20-ից հուլիսի 14-ը։

Ամերիկայի գավաթի չեմպիոնը կստանա 16 մլն դոլար, հայտնում է ESPN-ը։

Մրցաշարին մասնակցելու համար 16 թիմերից յուրաքանչյուրը կվաստակի 2 մլն դոլար։ Այսպիսով, հիմնական մրցանակային ֆոնդը գրեթե կրկնակի անգամ ավել է, քան 2021 թվականի Ամերիկայի գավաթում (19,5 մլն դոլար): Այն ժամանակ Արգենտինայի հավաքականը որպես մրցաշարի հաղթող ստացավ 6,5 մլն դոլար։