EUROPE LEAGUE. «Բայերն» անպարտելի է մնում․ նրանք կիսաեզրափակչում են (VIDEO)

«Բայերի» ֆենոմենալ անպարտելի շարքն այժմ հասնում է 44 խաղի: Շարքը կարող էր ընդհատվել ապրիլի 18-ին՝ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Վեսթ Հեմի» դեմ պատասխան խաղում, սակայն Լևերկուզենը հերթական անգամ դուրս եկավ պարտված թվացող հանդիպումից այս մրցաշրջանում:

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն։ «Բայերը» խուսափեց պարտությունից 89-րդ րոպեին Ջերեմի Ֆրիմպոնգի դիպուկ հարվածի շնորհիվ։

Երկու հանդիպումների հանրագումարով (2:0, 1:1) «դեղագործները» դուրս եկան Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղան «Ռոմայի» հետ։