EUROPE LEAGUE. «Մարսելը» 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Բենֆիկային» (VIDEO)

«Մարսելը» դուրս եկավ Եվրոպա Լիգայի 2023/24 մրցաշրջանի կիսաեզրափակիչ։

1/4 եզրափակիչ փուլում ֆրանսիական ակումբը հանդիպեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ Լիսաբոնում 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «Մարսելը» սեփական հարկի տակ հաշվեհարդար տեսավ՝ հաղթելով 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Ֆարիս Մումբանյան։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չգրանցվեցին։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում մարսելցիներն ավելի լավ հանդես եկան՝ երեք հարվածներից 3-ը իրացնելով, իսկ «Բենֆիկայի» ֆուտբոլիստներ Անխել դի Մարիան և Անտոնիո Սիլվան վրիպեցին։

Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչում «Մարսելը» կխաղա «Ատալանտայի» հետ։