CHAMPIONS LEAGUE. «Արսենալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» հետ (VIDEO)

Լոնդոնում կայացավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալ» – «Բավարիա» առաջին հանդիպումը։ «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական։

6 րոպե անց Սերժ Գնաբրին հավասարեցրեց հաշիվը, իսկ Հարի Քեյնը 32-րդ րոպեին 11 մետրանոցով առաջ մղեց մյունխենցիներին։ «Զինագործները» կարողացան հավասարեցնել հաշիվը 76-րդ րոպեին, աչքի ընկավ Լեանդրո Տրոսսարդը։

Խաղի մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին։

Պատասխան խաղը կկայանա Մյունխենում ապրիլի 17-ին։