Հայտնի է՝ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հայտնի է դարձել Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները։

Մրցանակի համար ապրիլին կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (6 գոլ և 1 գոլային փոխանցում), «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկու Գվարդիոլը (2 գոլ, 1 գոլային փոխանցում), «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը (5 գոլ), «Քրիստալ Փելեսի» հարձակվող Ժան Ֆիլիպ Մատետան (5 գոլ), «Չելսիի» հարձակվող Քոուլ Պալմերը (7 գոլ) և «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը (23 սեյվ)։