CHAMPIONS LEAGUE. «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» անհավանական խաղում չպարզեցին հաղթողին (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։

Ռեալի կազմից աչքի ընկան Ռոդրիգոն և Ֆեդերիկո Վալվերդեն, ինչպես նաև ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան Ռուբեն Դիաշը։

Հյուրերի կազմից աչքի ընկան Բերնարդո Սիլվան, Ֆիլ Ֆոդենը և Յոշկու Գվարդիոլը։

Պատասխան խաղը կկայանա Մանչեսթերում ապրիլի 17-ին։