Հայտնի է՝ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդները

Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։

Մրցանակին հավակնում են երեք մասնագետներ՝ Միկել Արտետան (Արսենալ, 5 հաղթանակ և 1 պարտություն 6 խաղում), Շոն Դայչը (Էվերթոն, 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն 6 խաղում), Պեպ Գվարդիոլա ( «Մանչեսթեր Սիթի»՝ 5 հաղթանակ 5 խաղում)։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լոնդոնի «Արսենալը»։