«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Բրեմերին

«Յուվենտուսը» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վաճառել պաշտպան Բրեմերին, հայտնում է Gazzeta dello sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը ցանկանում է թարմացնել իր հայտացուցակը։

Այս մրցաշրջանում 27-ամյա բրազիլացին անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

«Յուվենտուսը» 31 խաղում վաստակած 62 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։