«Բարսելոնան» պատասխանել է ՊՍԺ-ի ուլտրասի ագրեսիվ հայտարարությանը (VIDEO)

Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջին խաղից առաջ պատասխանել է ՊՍԺ-ի ուլտրասների հայտարարությանը։

ՊՍԺ-ի ուլտրասները հանդիպումից առաջ հայտարարություն էին տարածել․

«Այս ստոր «Բարսելոնան», որին հաճախ են օգնում մրցավարները, պետք է զգա, որ գտնվում է թշնամական տարածքում։

Մեր պարտականությունն է «Պարկ դե Պրենսը» դարձնել ահռելի ամրոց մեր մրցակիցների համար, և մեր թիմի վճռական ոգու հետ միասին՝ անառիկ։ Այս թիմը, որի մարտական ​​մտածելակերպն ու համախմբվածությունը մեզ դուր է գալիս, պետք է իրենց թիկունքում ունենա վճռական մարդկանց մի ամբողջ բազմություն»։

Այս հայտարարությանն ի պատասխան՝ «Բարսելոնան» իր սոցիալական ցանցում մի տեսանյութ է հրապարկել, որտեղ «Բարսելոնայի» գույներով օդապարիկը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Սենա գետի ափին է։ Օդապարիկի վրա գրված է Sempre Barca (Միշտ Բարսա):

Տեսանյութը՝ ստորև։