«Արսենալի» ղեկավարությունը որոշում է կայացրել Միկել Արտետայի ապագայի վերաբերյալ

«Արսենալի» ղեկավարությունը գոհ է գլխավոր մարզիչ Միկել Արտետայի աշխատանքից։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ակումբը մտադիր է իսպանացի մասնագետին նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկել։ Արտետան նույնպես ցանկանում է մնալ թիմում և պատրաստ է երկարաձգել պայմանագիրը։

Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

Չեմպիոնների լիգայում թիմը քառորդ եզրափակչում կխաղա «Բավարիայի» հետ։

Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից։ Կողմերի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։