SERIE A. «Ռոման» կարևոր հաղթանակ տոնեց «Լացիոյի» նկատմամբ (VIDEO)

Ապրիլի 6-ին Հռոմում կայացավ Ա Սերիայի 31-րդ տուրի «Ռոմա» – «Լացիո» հանդիպումը։

Հռոմեական թիմը կարողացավ դժվարին պայքարում հաղթանակ տոնել՝ 1-0 հաշվով։

Խաղի միակ հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Ջանլուկա Մանչինին։

Հիշեցնենք, որ «Ռոման» 65 միավորով հինգերորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Լացիոն» 46 միավորով 7-րդն է։