«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագրերը կարևոր երկու ֆուտբոլիստի հետ

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի երկու կարևոր ֆուտբոլիստների հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, խոսքը կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի և կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին է։ Երկու ֆուտբոլիստների պայմանագիրն էլ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ «Բարսելոնան» ցանկանում է Արաուխոյին և դե Յոնգին ավելի երկարաժամկետ պայմանագիր առաջարկել։

Ֆրենկին «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող խաղացողն է: Հոլանդացին տարեկան վաստակում է ավելի քան 30 միլիոն եվրո, սակայն նոր պայմանագրով ակումբը ցանկանում է նվազեցնել ֆուտբոլիստի աշխատավարձը։