Ռուբեն Ամորիմը կարող է գլխավորել անգլիական ակումբը

«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարող է գլխավորել «Լիվերպուլը»։

Ինչպես հայտնում է լրագրող Պեդրո Սեպուլվեդան սոցիալական ցանցերում, առաջիկա օրերին «Լիվերպուլը» կարող է համաձայնության գալ Ամորիմի շրջապատի հետ համագործակցության ֆինանսական պայմանների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ամորիմի գործող աշխատանքային պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։