Ռասմուս Հեյլուն. «Մենք հնարավորություն ունենք հաղթելու գավաթը»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հեյլունը պատմել է, թե ինչ է ակնկալում «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչից։

«Մենք հնարավորություն ունենք հաղթելու գավաթը։ Սա իմ առաջին հնարավորությունն է թիմի հետ գավաթ նվաճելու։ Սա մեծ հանդիպում է ինձ համար»,- Հեյլունդի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 18։00-ին։