Էրիկ տեն Հագ. «Նա ցույց տվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գնել է իրեն ինչ-որ պատճառով»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի խաղի մասին ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում (1։0)։

«Սանչոն շատ լավ խաղաց, նա ցույց տվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գնել է իրեն ինչ-որ պատճառով: Նա ցույց տվեց, որ մեծ առավելություն է ակումբի համար: Ուրախ եմ Սանչոյի երեկվա ելույթի համար։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում», – մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անցած ձմռանը Սանչոն «Բորուսիա» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով մինչև 2024 թվականի ամառ։