CHAMPIONS LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» վստահ խաղով հաղթեց «Կոպենհագենին» և դուրս եկավ հաջորդ փուլ (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Կոպենհագենի» հետ և հաղթեց՝ 3:1 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» կազմից աչքի ընկան Մանուել Ականջին, Խուլիան Ալվարեսը և Էրլինգ Հոլանդը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Մոհամեդ Էլյոունուսին։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» կրկին հաղթել էր՝ 3:1 հաշվով։

Ընդհանուր դիմակայությունում հաղթելով՝ 6:2 հաշվով Պեպ Գվարդիոլայի թիմը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։