«Գրանադան» չեմպիոնական միջանցք կկազմակերպի «Ռեալի» համար

«Գրանադան» չեմպիոնական միջանցք կկազմակերպի «Ռեալի» համար։

Այս մասին հայտարարել է թիմի մարզիչ Խոսե Ռամոն Սանդովալը։

«Մենք պրոֆեսիոնալներ ենք, ովքեր մեծ հարգանքով են վերաբերվում այն ​​մարդկանց, ովքեր հասել են իրենց նպատակներին: «Ռեալն» արժանի է դրան, քանի որ նրանք Լա Լիգայի նոր չեմպիոն են և արժանի են ծափահարությունների»,- ասել է Սանդովալը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալը» ժամանակից շուտ էր դարձել Իսպանիայի չեմպիոն։