CHAMPIONS LEAGUE. «Ռեալը» չկարողացավ հաղթել «Լայպցիգին», սակայն դուրս եկավ քառորդ եզրափակիչ (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լայպցիգի» հետ։ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Խաղի 65-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը առաջ մղեց դաշտի տերերին, սակայն գերմանական ակումբին հաջողվեց արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը՝ 68-րդ րոպեին աչքի ընկավ Վիլի Օրբանը։

Թիմերի միջև կայացած առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում հաղթելով՝ 2:1 հաշվով Անչելոտտիի թիմը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։