Ֆեդե Վալվերդեն Չեմպիոնների Լիգայի հաղթանակը կփոխարիներ Ամերիկայի Գավաթի հետ

Ֆեդե Վալվերդեն ասել է, որ Չեմպիոնների լիգայի հաղթանակը կփոխարիներ Ամերիկայի գավաթի հետ:

2021/22 մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Հունիսի 1-ին մադրիդցիները մրցաշարի եզրափակիչում կխաղան «Բորուսիայի» հետ։

«Ամենաշատը ես ուզում եմ գալ Ուրուգվայ և տեսնել մարդկանց, ովքեր երջանիկ են մեր նվաճումների համար: Կարևոր չէ, որ ես խաղադաշտում եմ, բայց ես ցանկանում եմ ամեն կերպ հաղթել Ամերիկայի գավաթը: Խոսքը այն մասին չէ՝ ես խաղադաշտում կլինեմ, թե ոչ, լավ կխաղամ, թե ոչ, կլինեմ ավագ, թե ոչ։

Ուրուգվայի համար ավելի դժվար է հաղթել Ամերիկայի գավաթը, քան Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգան։ Ես արդեն մեկ հաղթանակ ունեմ, Չեմպիոնների լիգան կփոխանակեի Կոպա Ամերիկայի հետ»,- ասել է Վալվերդեն Por la Camiseta-ի եթերում: 

Այնուհետև Ֆեդեին հարցրել են, թե արդյոք նա պատրաստ է Չեմպիոնների լիգայի երկու հաղթանակը փոխանակել Ամերիկայի գավաթի հետ և տվել է դրական պատասխան: