Խաբի Ալոնսոն «Ռեալի» ֆուտբոլիստին առաջարկել է տեղափոխվել «Բայեր»

Խոսքը պաշտպան և թիմի ավագ Նաչո Ֆերնանդեսի մասին է։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մասնագետն անձամբ է խոսել 34-ամյա խաղացողի հետ և նրան հրավիրել Լևերկուզեն։

Ինքը՝ Ֆերնանդեսը, դեռ վերջնական որոշում չի կայացրել կարիերան շարունակելու վերաբերյալ։

Նաչոն Մադրիդի «Ռեալի» սան է։ Պաշտպանն ակումբի առաջին թիմում հանդես է եկել 2011 թվականից։