CHAMPIONS LEAGUE. «Բավարիան» ջախջախեց «Լացիոյին», ՊՍԺ-ն հաջորդ փուլում է (VIDEO)

Տեղի ունեցան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները, որտեղ «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ, իսկ ՊՍԺ-ն արտագնա խաղոմ ուժերը չափեց «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Գերմանիայում «Բավարիան» 3 անպատասխան գոլ խփեց և կարողացավ դուրս գալ հաջորդ փուլ։ Մյունխենյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց Հարի Քեյնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Թոմաս Մյուլերը։

Ընդհանուր դիմակայությունում «Բավարիան» 3։1 հաշվով հաղթեց «Լացիոյին»։

Զուգահեռաբար ընթացող խաղում ՊՍԺ-ն կրկին ուժեղ գտնվեց իսպանական թիմից (1:2)։

Կիլիան Մբապպեի դուբլն օգնեց, որ ֆրանսիական թիմը ոչ միայն հաղթի այդ խաղում, այլև ընդհանուր դիմակայությունում։

Առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 2։0 հաշվով։