Աարոն Ռեմսդեյլն այս ամառ կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլն այս ամառ կարող է տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդ»: Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակները» մտադիր են հետ բերել իրենց նախկին դարպասապահին, իսկ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր չէ խանգարել անգլիացի դարպասապահի հեռանալուն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Աարոն Ռեմսդեյլի հեռանալու դեպքում լոնդոնցիները կփորձեն հետ բերել իրենց նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին։

Այս մրցաշրջանում 25-ամյա Ռեմսդեյլը «Արսենալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։