Բենջամին Շեշկոն կարող է տեղափոխվել իտալական ակումբ

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Միլան»։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» ֆուտբոլիստի գործակալների հետ հանդիպումից հետո առաջարկ են պատրաստում «ՌԲ Լայպցիգին»՝ գնելու սլովենացի հարձակվողի տրանսֆերը 50 միլիոն եվրոյով։

Նշվում է, որ Շեշկոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի «Արսենալը»։ Այդ իսկ պատճառով «Միլանը» կարող է հետագայում ավելացնել իր առաջարկը մինչև 65 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են «Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Նյուքասլը»: