Չեմպիոնների Լիգայում Մանուել Նոյերը այս ցուցանիշով հավասարվեց Իկեր Կասիլյասին

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով ջախջախեց «Լացիոյին»։

Ըստ Bayern & Germany-ի, մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերը մրցաշարում անցկացրել է իր 57-րդ խաղը, որտեղ դարպասն անառիկ է պահել (136 հանդիպումից):

Այս ցուցանիշով գերմանացին հավասարվել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Իկեր Կասիլյասին (177 խաղից)։ Երրորդ տեղում Ջանլուիջի Բուֆոնն է (52)։