«Նապոլին» պատրաստ է ընդունել «Չելսիի» առաջարկը

Իտալական «Նապոլին» պատրաստ է փոխանակել իր հարձակվող Վիկտոր Օսիմհենին անգլիական «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ՝ հավելավճարով, հայտնում է Calciomercato-ն։

Հաղորդվում է, որ Օսիմհենը ցանկանում է խաղալ Պրեմիեր լիգայում, իսկ «Չելսին» պատրաստ է 90 միլիոն եվրոյից բացի Լուկակուի տրանսֆերը ևս ներառել այս գործարքում, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում»:

«Նապոլին» ցանկանում է Վիկտորի տրանսֆերի համար ստանալ 120-130 միլիոն եվրո, սակայն պատրաստ է ընդունել նաև այս առաջարկը։ Ակումբի սպորտային տնօրեն Ջովանի Մաննան արդեն աշխատում է այդ ուղղությամբ:

Ռոմելու Լուկակուի վարձավճարը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և նշվում է, որ դժվար թե իտալական ակումբը գնի նրա ամբողջական տրանսֆերը՝ բարձր աշխատավարձի և տրանսֆերային արժեքի պատճառով։