IDBank Պրեմիեր Լիգա. «Արարատ Արմենիան» սեփական հարկի տակ հաղթեց «Փյունիկին» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Արարատ Արմենիան» սեփական հարկի տակ մրցեց «Փյունիկի» հետ և հաղթեց՝ 3:1 հաշվով։

«Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Տենտոն Յենեն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Մոհամեդ Յատարան, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Յուսուֆ Օտուբանջոն։

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 45 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական՝ շրջանցելով «Նոային», որը 43 միավորով երրորդն է։ Առաջատարը «Փյունիկն» է, վաստակած 48 միավորով։