Էմանուել Մակրոն. «Կիլիան Մբապպեի հայրն ասաց, որ որդին ցանկանում է մասնակցել Օլիմպիական խաղերին»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գնահատել է ՊՍԺ-ի և ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր մասնակցությունը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։

«Ես Մբապպեի հորը հարց տվեցի նրա որդու Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին։ Նա ինձ ասաց, որ Կիլիանը ցանկանում է խաղալ։ Ես իսկապես հույս ունեմ, որ բոլոր ակումբները նման ազատություն կտրամադրեն իրենց խաղացողներին»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն՝ որպես ազատ գործակալ, պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ, որը դեմ է ֆուտբոլիստի մասնակցությանը Փարիզի Օլիմպիական խաղերին։