Լա Լիգան երկու հանդիպում է հետաձգել

Շաբաթ օրը կայանալիք երկու հանդիպումները, որոնք պետք է կայանային Վալենսիայում, հետաձգվել են հրդեհի պատճառով, հայտնում է Marca-ն։

Հիշեցնենք, որ առնվազն չորս մարդ է զոհվել 14 հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով և տարածվել հարևան շենք։ 19 մարդ դեռ համարվում է անհետ կորած։ Քաղաքում սուգ է հայտարարվել, և այս շաբաթավերջին նախատեսված բոլոր միջոցառումները չեղարկվել են։

Լա Լիգան հետաձգել է «Վալենսիա» – «Գրանադա» հանդիպումը, որը պետք է կայանար շաբաթ օրը՝ փետրվարի 24-ին, և Իսպանիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնի՝ «Լևանտեի» և «Անդորրա» հանդիպումը, որը նույնպես նախատեսված էր շաբաթ օրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը դիմել էր «Գրանադայի» հետ խաղը հետաձգելու խնդրանքով։

Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո «Վալենսիան» վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է ութերորդ տեղը։ «Գրանադան» 14 միավորով 19-րդ տեղում է։