«Բորուսիան» ցանկանում է նորից վարձակալել Ջեյդոն Սանչոյին

«Բորուսիան» ցանկանում է նորից «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալել Ջեյդոն Սանչոյին։

Ինչպես գրում է Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, դորտմունդյան ակումբը դժվար թե կարողանա իրեն թույլ տալ վինգերի լիարժեք տրանսֆերը, ուստի ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցել ևս մեկ տարվա վարձակալության շուրջ։

«Բորուսիան» հույս ունի, որ Սանչոն կցանկանա մնալ «Դորտմունդում», և ակնկալում է, որ դա կօգնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններում։

«Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը Die Welt-ին տված հարցազրույցում ասել է.«Նրա որակները լրացուցիչ նկարագրությունների կարիք չունեն։ Մեզ հետ վեց ամիս անց ժպիտը վերադարձավ նրա դեմքին։ Մենք կփորձենք ամեն ինչ անել։ Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես տեսնում է, թե որքան լավ է նա հիմա խաղում։ Գուցե նրանք շահույթի համար կփորձեն վաճառել Սանչոյի տրանսֆերը, կամ վերադարձնել նրան»։

«Բորուսիայի» կազմում անցկացրած 17 հանդիպումներում անգլիացին դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։