Կեպա Արիսաբալագան կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ թիմ

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ով վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում, հայտնում է Todofichaje-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է «Սևիլիան»: Դարպասապահը կարող է նոր թիմ տեղափոխվել 2024 թվականի ամռանը։ Ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարել Արիսաբալագայի գործակալի հետ։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 12 հանդիպում՝ բաց թողնելով ինը գնդակ։