Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կմրցեն «Բարսելոնան» և «Ռեալը» (VIDEO)

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» մրցեց «Օսասունայի» հետ և հաղթեց՝ 2-0 հաշվով։

Կատալոնական ակումբի կազմից աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը։

Այսպիսով, Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի 2023/24 մրցաշրջանի եզրափակչում։ «Էլ-Կլասիկոն» կկայանա Էր Ռիադում հունվարի 14-ին։