Ադրիեն Ռաբյո. «Դուք արժանի էիք այլ հրաժեշտի»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն պատասխանել է թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրիի հեռացմանը։

«Քեզ կհիշեն որպես «Յուվենտուսի» պատմության ամենահաղթ մարզիչներից մեկը։ Դուք արժանի էիք այլ հրաժեշտի։ Շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել է Ռաբյոն իր սոցիալական ցանցում։

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի «Ատալանտայի» հետ (0:1) 90+3-րդ րոպեին Ալլեգրին չափազանց դժգոհ էր այն փաստից, որ հանդիպման մրցավար Ֆաբիո Մարեսկան անմիջապես խախտում չարձանագրեց «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերի նկատմամբ։ Դրանից հետո իտալացի մասնագետը պոկել է բաճկոնը, վազել է պահեստային մրցավարի մոտ և սկսել բղավել նրա դեմքին, ինչի համար ստացել է կարմիր քարտ։