Լամին Յամալը այդ ցուցանիշով առաջինն է

«Բարսելոնան» 2024 թվականի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում հաղթել է «Օսասունային»։

Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ Կատալոնացիների երկրորդ գոլը 93-րդ րոպեին խփեց 16-ամյա Լամին Յամալը, ով փոխարինման դուրս եկավ 42-րդ րոպեին։

Յամալը 16 տարեկան 182 օրականում հայտնվեց խաղադաշտ ու գոլ խփեց՝ դառնալով Իսպանիայի Սուպերգավաթի պատմության ամենաերիտասարդ մասնակիցն ու գոլահարը։