«Նապոլին» տրանսֆերային նպատակ ունի

«Նապոլին» մտադիր է ձեռք բերել «Բորնմութի» կիսապաշտպան Համեդ Տրաորեին, հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» ցանկանում են որքան հնարավոր է շուտ պայմանագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին ուշադրություն է հրավիրել խաղացողի տակտիկական ճկունության և իտալական ֆուտբոլի իմացության վրա։

Հայտնի է նաև, որ Տրաորենով հետաքրքրված են ևս երկու թիմեր՝ «Միլանը» և «Ռոման»։

Կոտդիվուարցի կիսապաշտպանը «Բորնմութին» միացել է 2023 թվականի սկզբին վարձավճարով: Նա նախկինում հանդես է եկել «Սասուոլոյում», որին պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները։