AS. Ֆլորենտինո Պերեսը աջակցել է Լուկա Մոդրիչին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ է վարել 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ՝ կապված ակումբում խաղացողի ապագայի հետ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարն աջակցել է Մոդրիչի՝ պրոֆեսիոնալ կարիերան «Ռեալում» ավարտելու ցանկությանը, ինչի մասին խորվաթն է հայտնել նրան։ Ընդգծվում է, որ Պերեսը հիանալի հասկանում է խորվաթի՝ ակումբի լեգենդի կարգավիճակը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կիսապաշտպանը մոտ է մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելուն։

Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 531 հանդիպման, որոնցում դարձել է 39 գոլի և 86 գոլային փոխանցման հեղինակ։