ID Bank Պրեմիեր Լիգա․ «Նոան» վստահ խաղով հաղթեց «Վեստ Արմենիային» (VIDEO)

ID Bank Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Նոան» ընդունեց «Վեստ Արմենիային» և ջախջախեց 5-1 հաշվով։

«Նոայի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, ևս մեկ անգամ աչքի ընկան Գոռ Մանվելյանը և Ջասթին Մեթյունը։

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 36 միավոր ու բարձրացավ երկրորդ տեղ, իսկ «Վեստ Արմենիան» 13 միավորով 9-րդն է։