IDBank Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (VIDEO)

Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Փյունիկ»- «Ուրարտու» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց Եղիշե Մելիքյանի թիմի հաղթանակով՝ 5-0 հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին տանտերերը հաշվի մեջ առջևում էի երկու գնդակի առավելությամբ․ աչքի են ընկել Կովալենկոն ու Գոնսալվեշը։ 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դավիդյանը, իսկ քիչ անց՝ նաև Օտուբանջոն։ Խաղավերջում հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Հենդրիկսը։

Այս խաղից հետո «Փյունիկը» 67 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում և մեկ միավորով է հետ մնում առաջատար «Նոայից»։

«Ուրարտուն» 44 միավորով 4-րդ տեղում է։