CHAMPIONS LEAGUE. «Լացիոն» տանն առավելության հասավ «Սելթիկի» նկատմամբ (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի E խմբի հինգերորդ տուրում իտալական «Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց շոտլանդական «Սելթիկի» դեմ։

Մաուրիցիո Սարիի սաները խաղի գրեթե ողջ ժամանակ ուներ մեծ առավելություն։ Առաջին խաղակեսում գոլեր չխփվեցին, սակայն երկրորդ կեսի վերջում Չիրո Իմմոբիլեն երկու անցամ կարողացավ գրավել շոտլանդական թիմի դարպասը։

Այս խաղից հետո E խմբում «Լացիոն» 10 միավորով առաջինն է, «Սելթիկը»՝ 1 միավորով վերջինը։

Չեմպիոնների Լիգա. 

«Լացիո» – «Սելթիկ» 2։0 (0։0)

1։0 Չիրո Իմմոբիլե, 82՛

2։0 Չիրո Իմմոբիլե, 85՛