Ֆաբիո Վիեյրան վնասվածք է ստացել

«Արսենալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրան վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել: Սրա մասին խոսել է «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։

41-ամյա մասնագետը Sky Sports-ի եթերում ասել է, որ Վիեյրան բաց կթողնի մի քանի շաբաթ։ Արտետայի տեղեկություններով՝ կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է աճուկի վնասվածք։

Այս մրցաշրջանում 23-ամյա պորտուգալացին բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 14 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Բացի այդ, խաղացողը ունի 4 գոլային փոխանցում: