SERIE A. «Յուվենտուսն» ու «Ինտերը» չպարզեցին հաղթողին (VIDEO)

Իտալական Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Մասիմիլիանո Ալեգրիի սաները հանդիպման առաջին կեսի միջնամասում հաշվի մեջ առաջ անցան։ Ընդամենը մի քանի րոպե անց Լաուտարո Մարտինեսի գոլը հաշվի հավասարակշռությունը վերականգնեց։ Երկրորդ կեսում գոլեր չգրանցվեցին։

Այս խաղից հետո «Ինտերը» 32 միավորով առաջինն է, իսկ «Յուվենտուսը»՝ 30  միավորով երկրորդը։

Ա Սերիա․

«Յուվենտուս» – «Ինտեր» 1։1 (1։1)

1։0 Դուշան Վլահովիչ, 27՛

1։1 Լաուտարո Մարտինես, 33՛