«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն համաձայն չէ այն քննադատություններին, որոնք իր հասցեին հնչում են այս մրցաշրջանում։
«Անցած մրցաշրջանում ես համարվում էի ԱՊԼ-ի լավագույն ձեռքբերումներից մեկը, և այժմ ես այլևս ոչինչ չարժե՞մ: Քննադատությունն անհարգալից է: Այնպես որ, երբ հարգանքի պակաս կա, դա անհանգստություն է առաջացնում»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
32-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2022 թվականի օգոստոսին «Ռեալից» 70,6 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է պոտենցիալ գնորդներ փնտրել Կազեմիրոյի համար: