Էրլինգ Հոլանդը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու

Ավարտվեցին Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի հանդիպումները, որոնցից հետո որոշվեց մրցաշարի լավագույն ռմբարկուն։

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է դարձել լավագույն ռմբարկուն․ նա 27 գոլի հեղինակ է դարձել։

Նորվեգացին այս տիտղոսը նվաճեց երկրորդ տարին անընդմեջ։ Նախորդ մրցաշրջանում նա խփել էր 36 գոլ։